Մեքսիկայում 87 տարեկան հասակում վախճանվել է հայտնի կոլումբացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, հաղորդում է BBC-ն:
Ցավալի լուրը հաստատել է մահացածի ընտանիքի անդամներից մեկը: Մահվան պատճառները դեռևս չեն նշվում:
Ապրիլի 9-ին Մարկեսը դուրս էր գրվել Մեխիկոյի հիվանդանոցից, որտեղ նա ավելի քան մեկ շաբաթ անցկացրել էր թոքերի բորբոքման և օրգանիզմի ջրազրկման պատճառով: Դուրս գրման ժամանակ հիվանդանոցի ներկայացուցիչը նշել էր, որ Մարկեսը նախկինի պես իրեն վատ էր զգում՝ բացատրելով դա գրողի տարիքով:
Գաբրիել Գարսիա Մարկեսը գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ էր ստացել 1982թ.: Նա համաշխարհային ճանաչում ունեցող գրքերի («Հարյուր տարվա մենություն», «Պատրիարքի աշունը», «Սերը ժանտախտի ժամանակ», «Գեներալը իր լաբիրինթոսում» և այլն) հեղինակ է:
Civilnet











