Գլխավոր Լրահոս

Ֆյուլեն արձագանքել է Էրդողանի ուղերձին

Ֆյուլեն արձագանքել է Էրդողանի ուղերձին
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Թվիթերի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձին: «Ողջունում ենք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` հայերի վերաբերյալ: Հաշտեցումը Եվրոպական Միության առանցքային արժեք է: Հուսով` այս ոգով քայլերը շարունակական կլինեն»,- գրել է Ֆյուլեն: Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ուղերձով՝ «1915թ. իրադարձությունների» վերաբերյալ: Յոթ լեզուներով հրապարակված ողերձում Էրդողանն անդրադարձել է «Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կրած տառապանքներին»: Ուղերձի հրապարակմանը ժամեր անց արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, որի հայտարարության մեջ մասնավորապես ասված էր․«Լինելով միջազգայնորեն ավելի ու ավելի մեկուսացված՝ Անկարան «վերափաթեթավորում է» Ցեղասպանության իր ժխտումները։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում