Գլխավոր Լրահոս

Արամ Ա-ի պատասխանը` Էրդողանի ուղերձին

Արամ Ա-ի պատասխանը` Էրդողանի ուղերձին
  Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի պատասխանը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ի ուղերձին: Պատասխանում մասնավորապես ասված է. «Քիչ առաջ կարդացինք ապրիլ 24-ի առիթով թուրքիոյ վարչապետին պատգամը ուղղուած հայութեան: Արդարեւ, պատմական դէպքերու չարափոխութիւնը չի կրնար յաղթահարել պատմութեան անհերքելի ճշմարտութիւնը: Ինչ որ տեղի ունեցաւ 1915թ. թուրքիոյ մէջ, պատերազմի հետեւանքով պատահած դէպքեր չէին, պարոն վարչապետ, այլ` ցեղասպանութիւն էր հայ ժողովուրդին դէմ բառին իրաւական ու քաղաքական հասկացողութեամբ. Ցեղասպանութիւն՝ կազմակերպուած ու գործադրուած քու նախահայրերուդ, Թալեաթ Փաշաներու ու էնվերներու կողմէ: Հետեւաբար, հայ ժողովուրդը ցաւակցութիւն ու բարոյախօսութիւն չէ որ կը սպասէ թուրքիոյ պետութենէն, այլ` Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ու հատուցումը»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում