Գլխավոր Լրահոս

Վոլոդյայի դատավճիռը բոլորիս է սպառնում

Վոլոդյայի դատավճիռը բոլորիս է սպառնում

«Գործ թխողների» նկարները համապատասխան գրություններով պետք է զարդարեն սոցիալական ցանցերը, քաղաքի պատերը, նրանց գործողությունների մասին պատմող նամակները պետք է ողողեն վերջիններիս հարազատների փոստարկղերը, հակահասարակական արարքների մասին պաստառները պետք է «զարդարեն» «գործ թխողների» հարազատների աշխատավայրերը կամ ուսման վայրերը:

Ազատամարտիկների իրավունքները պաշտպանելու ելած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայկական դատարանի կողմից դատապարտվեց վեց տարվա ազատազրկման: Բանական մարդու մոտ մեղադրանքի շինծու լինելը կասակած չի հարուցում, և ակնհայտ է, որ Վոլոդյան քաղաքական բանտարկյալ է:

Վոլոդյայի դեպքը ցույց է տալիս, որ Հայաստանում դժվար է դասական առումով ազատամարտիկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների/միությունների առաջացումը: Որպես կանոն, վետերանների միություններն իշխանությունների կողմից վերահսկվող կազմակերպություններ են, որոնք, վերջին հաշվով ի վիճակի չեն պաշտպանել նախկին մարտիկների շատ իրավունքներ: Սա նաև ուղերձ է այժմ ծառայության մեջ գտնվող զինվորականներին՝ ծառայությունից հետո գլուխը կախ ապրելու մասին, այլապես կա բանտում հայտնվելու հեռանկարը: Հայոց բանակի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին չխնայեցին, մյուսներին էլ չեն խնայի:

Ցավոք, Հայաստանում իշխանությունների դեգրադացիան այնպիսի արագությամբ է տեղի ունեցել, որ որևէ օղակում արդարության սպասելը հրաշքի պես մի բան է, անհավանական իրողություն: Ձեռնասուն արդարադատությունն իշխանությունների ամենաթողության հիմնական գրավականն է: Հայաստանյան հասարակությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գործի դնի հանրային ճնշման բոլոր մեխանիզմները: Հասարակությունը պետք է դաժան գտնվի «գործ թխողների», պատվեր կատարելով արդարադատությունը պարտակողների նկատմամբ: Վերջիններս չպետք է իրենց զգան հասարակության լիարժեք անդամ, շրջապատված պետք է լինեն արհամարհանքով և հանրային պարսավանքով: «Գործ թխողների» նկարները համապատասխան գրություններով պետք է զարդարեն սոցիալական ցանցերը, քաղաքի պատերը, նրանց գործողությունների մասին պատմող նամակները պետք է ողողեն վերջիններիս հարազատների փոստարկղերը, հակահասարակական արարքների մասին պաստառները պետք է «զարդարեն» «գործ թխողների» հարազատների աշխատավայրերը կամ ուսման վայրերը:

Համաձայնեք, որ սա ոչնչացնող մեթոդ է, որը կարելի է օգտագործել միայն ծայրահեղ դեպքերում: Սակայն մեր հասարակության որոշ անդամների ու նրանց գործողությունների նկատմամբ անհանդուրժողականությամբ միայն կարող ենք ռեժիմին ստիպել չկորցնել չափի զգացումը: Ապօրինի քայլ կատարող դատավորը կամ քննիչը պետք է ամեն վայրկյան զգան, որ իրենց անօրեն քայլերի համար հանրությունը պատասխան է պահանջելու նաև իրենց հարազատներից, որ իրենց ընտանիքի անդամներն ամեն քայլափոխի պարսավանք են ստանալու:

Առաջինը կարող է լինել Վոլոդյայի հարցով դատավճիռ կայացրած Լևոն Ավետիսյանը: Վոլոդյայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերին և Վոլոդյայի ընկերիներին խորհուրդ կտամ գտնել այս դատավորի հարազատներին և ապա վերը նկարագրված սխեմայով իրականացնել հանրային ճնշում:

Փաստ է, որ արդարադատությունը Հայաստանում չի գործում: Հարկավոր է նոր սխեմաներ մտածել այն գործող դարձնելու համար: Խեղված արդարադատության պայմաններում պետք է գործի դնել հանրային ճնշման արդարադատության մեխանիզմները: Այլապես Վոլոդյայի դատավճիռը բոլորիս է սպառնում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում