Գլխավոր Լրահոս

Օհանյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են շփման գծում լարվածությունը

Օհանյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են շփման գծում լարվածությունը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Լիչը օգոստոսի 6-ին քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության տարածած համատեղ հաղորդագրությունում նշվում է, որ Քեթրին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում:

«ՀՀ պաշտպանության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ և երկուստեք կարևորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրությունում:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է:  Օգոստոսի 4-ին Սեյրան Օհանյանը շփման գծում տիրող լարված իրադրությունը քննարկել էր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, իսկ օգոստոսի 5-ին` Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում