Գլխավոր Լրահոս

Սահմանին ակտիվությունը կապում եմ նաև Սոչիի հանդիպման հետ. վարչապետ

Սահմանին ակտիվությունը կապում եմ նաև Սոչիի հանդիպման հետ. վարչապետ

Սահմանային կրակոցները միշտ եղել են, իսկ այս ակտիվությունը ես կապում եմ նաև Սոչիում օգոստոսի 8,9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Ռուսաստանի նախագահի կայանալիք հանդիպման հետ. օգոստոսի 6-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի:

«Այս միջադեպերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք այսօր հնարավորություն չունեն, որպեսզի Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետեն: Յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ կորուստ է բոլորիս համար, և մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ դիրքերից սկսած` բոլորը մարտական են տրամադրված և պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները: «Կառավարությունն ուշադիր է եղել և այսուհետ առավել ուշադիր է լինելու սահմանամերձ գյուղերի բոլոր խնդիրների նկատմամբ` փորձելով հնարավորության սահմանում դրանց լուծում տալ: Որպեսզի բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը, պետք է աշխատանք ունենան: Մենք այժմ օրենքի նախագիծ ենք պատրաստում և սեպտեմբերին կներկայացնենք Ազգային ժողով, որ սահմանամերձ 30 համայնքում գործարարությամբ զբաղվողներն ազատվեն բոլոր հարկերից»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը:

«Լևոն Հայրապետյանը մշտապես օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերի իրականացմանը, միշտ եղել է արցախցու կողքին: Մենք բարձր ենք գնահատում նրա բարեգործությունը և փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակում օգնել նրան որպես մեր ազգի բարերար»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում