Գլխավոր Լրահոս

Ալիևն անհաջող փորձում է սուր ճոճել սոցցանցերում. ՀՀ փոխարտգործնախարար

Ալիևն անհաջող փորձում է սուր ճոճել սոցցանցերում. ՀՀ փոխարտգործնախարար

Փոխարտգորխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան վերջին հայտարարությունները:

«Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում»,- ասված է Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունում, որը տարածել է արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Փոխարտգործնախարարի խոսքով` Իլհամ Ալիևն իր վրեժը լուծում է իր ժողովրդից՝ «էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ»։

«Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։ Այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ: Միջազգային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցություն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում»,- հայտարարել է Շավարշ Քոչարյանը։

Վերջին շաբաթվա ընթացքում շփման գծում տիրող լարված իրավիճակի ֆոնին Ադրբեջանի նախագահն օգոստոսի 7-ին Թվիթերի իր էջում բռնության կոչ պարունակող գրառումներ է կատարել Հայաստանի հասցեին` չբացառելով պատերազմի երկրորդ փուլը: Նա հայերին անվանել էր «բարբարոսներ», «վանդալներ»: Ալիևի այս գրառումները մեծամասամբ ստացել էին հակաադրբեջանական արձագանքներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում