Գլխավոր Լրահոս

Թուրքիայում հաղթում է Էրդողանը

Թուրքիայում հաղթում է Էրդողանը

Ըստ նախնական տվյալների` Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս պահին բացվել են գրեթե բոլոր քվեատուփերը, եւ ըստ այդմ, Էրդողանը հավաքել է 51.7%, Ժողովրդահանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն` 38.5%, իսկ Սելահաթթին Դեմիրթաշը` 9.8%, ինչը մեծ հաջողություն է քուրդ գործչի համար: Գրանցվել է մեծ ակտվիություն, քանի որ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների ավելի քան 70%-ը:

Կառավարամետ Anadolu գործակալությունը` Էրդողանին արդեն «հռչակել» է երկրի նախագահ:

Ըստ որոշ թուրքական լրատվամիջոցների` այսօր Էրդողանը մզկիթ է այցելելու եւ նամազ անելու: Ստամբուլում Էրդողանն արդեն հասցրել է շնորհակալություն հայտնել իր ընտրողներին եւ ասել, որ մեկնում է մայրաքաղաք Անկարա, որտեղ էլ հանդես է գալու հատուկ ելույթով:

Թուրքական լրատվամիջոցները չեն հայտնում շատ աղաղակող ընտրախախտումների մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ պայմաններում: Մի շարք վայրերում, այնուհանդերձ, եղել է քաշքշուկ ու լարվածություն: Dogan լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ քվեարկելուց եւ ընտրատեղամասից դուրս գալուց անմիջապես հետո անհայտ անձանց կողմից սպանվել է 20-ամյա մի երիտասարդ: 

Էրդողանն ամենաշատ ձայները ստացել է իր հայրենի Ռիզեից, իսկ ամենաքիչը` Դերսիմից, որտեղ մեծ թիվ են կազմում ալեւիները: Թուրքիայում մեզ զարմանք է առաջացրել այն, որ Սոմա քաղաքում, ուր ածխահանքի պայթյունից մահացել էր մոտ 300 մարդ, ամենաշատ ձայները ստացել է Էրդողանը:

Թուրքիայի հարավարեւելյան շրջանների մեծ մասում հաղթել է ազգությամբ քուրդ Սելահաթթին Դեմիրթաշը:

Այժմ Թուրքիայում Էրդողանին համարում են նախագահը եւ քննարկում, թե ով է լինելու երկրի վարչապետը:

Ըստ Anadolu գործակալության` Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը նախնական տվյալները կհայտարարի օգոստոսի 11-ին, իսկ վերջնականը` օգոստոսի 15-ին:

Առաջին անգամ է, որ Թուրքիան նախագահ է ընտրում ուղիղ քվեարկությամբ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում