Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` առաջնագծում: Օգոստոսի 6, 2014թ.:
Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում հավաստիացրել է, որ հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, իր իսկ նախաձեռնած գործողությունների հետևանքով, կորցրել է 36 զինվորական:
Հակոբյանն ասել է, որ կարող է անուն առ անուն ներկայացնել բոլոր սպանված ադրբեջանցիներին: Արցախի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմն այդ օրերին ունեցել է 6 զոհ:
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին կարող եք դիտել այստեղ:
Civilnet











