Ադրբեջանը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը՝ 2015թ. Բաքվում առաջին Եվրոպական խաղերին նրա մասնակցության դեպքում: Այսպիսի հյատարարություն է արել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմով, հաղորդում էադրբեջանական Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստ է որոշել նաև այցագրային հացրերը:
«Մենք պետական մակարդակով երաշխավորում ենք անվտանգության ապահովումը և այցագրային հարցերի լուծումը»,- ասել է նախարարը:
Առաջին Եվրոպական խաղերը տեղի կունենա 2015թ. հունիսի 12-ից 28-ը: Մրցումները կանցկացվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական սպորտաձևերում:
Խաղերի՝ Բաքվում անցկացման որոշումն ընդունվել է 2501թ. դեկտեմբերին Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ՍիվիլՆեթի՝ հայկական պատվիրակության՝ խաղերին մասնակցության մասին հարցին ի պատասխան նշեցին, որ նախարար Գաբրիել Ղազարյանը աշխատանքային այցով ԼՂՀ-ում է, և հարցին կարող են պատասխանել ավելի ուշ:
Civilnet











