Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտում դեմ են ուղեվարձի թանկացմանը

Ստեփանակերտում դեմ են ուղեվարձի թանկացմանը

Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի դիմաց «Դեմ ենք անհիմն թանկացումներին» նախաձեռնող խմբի մոտ 80 մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Ստեփանակերտում երութղայինների թանկացման դեմ: Հոկտեմբերի 1-ից քաղաքային տրանսպորտը թանկանալու է 40 տոկոսով՝ 70 դրամից դառնալով 100 դրամ:

Իրենց պահանջները ներկայացնելու համար ակցիայի մասնակիցների խնդրանքով քաղաքապետարանի բակ իջավ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա առաջարկեց հարցը քննարկել քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Մասնակիցներից 20 հոգի լրագրողների հետ բարձրացան նիստերի դահլիճ: Քիչ անց Սուրեն Գրիգորյանը լրագրողներից պահանջեց լքել դահլիճը: Ակցիայի մասնակիցներն էլ որոշեցին իրենք էլ լրագրողների հետ լքել քաղաքապետարանի շենքը, քանի որ քննարկման հանրային լուսաբանում չի լինելու:

Նախաձեռնող խումբը հայտարարեց, որ բողոքի ակցիաները շարունակելու է:

Տրանսպորտի թանակցման դեմ բողոքի հերթական ակցիան սպասվում է սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին:

Քնար Բաբայան, Ստեփանակերտ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում