Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ քարտուղարը հայ-ադրբեջանական սահման է այցելել

ՀԱՊԿ քարտուղարը հայ-ադրբեջանական սահման է այցելել

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-ին եղել է մարտական հենակետերում, տեղում ծանոթացել հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային։ Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, սա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին այցն էր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի։

Լրատվամիջոցների հետ ճեպազրույցին Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ այն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է։

Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ նմանօրինակ այցելությունները ևս մեկ անգամ հավաստում են, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ պետություններում տիրող իրավիճակով, և այսպիսի այցելությունների արդյունքում է, որ ձևավորվում են ընդհանուր տեսակետներ՝ իրավիճակից բխող հնարավոր քայլերը և դրանց հաջորդականությունը որոշելու առումով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում