Բաքվում պաշտոնապես ներկայացվել են Եվրոպական առաջին խաղերի խորհրդանիշները՝ Ջեյրանը (եղնիկ) և Նարը (նուռ): Խաղերը տեղի են ունենալու 2015թ. հունիսի 12-28-ը:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել է, որ «այդ խորհրդանիշները կծառայեն 2015թ. աշխարհում Բաքվի առավել հայտնի դառնալու նպատակին»:
Ռահիմովը նշել է, որ Ջեյրանը խորհրդանշում է «Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգությունը», իսկ Նարը՝ «ադրբեջանական ֆոկլորի միասնականությունը»:
Խաղերի շրջանակում կանցկացավի 20 սպորտային մրցում, դրանց կմասնակցի 6000 մարզիկ եվրոպական տարբեր երկրներից:
Խաղերի ծրագրում ընգգրկվել է 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձև, 20 մարզաձևերից 16-ը օլիմպիական վարականշային մարզաձևեր են:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) հայտարարել է, որ «հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, սակայն հաշվի առնելով հարցի նրբությունը և կարևորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո»:
Civilnet











