Գլխավոր Լրահոս

Moody’s-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշը

Moody’s-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշը

Միջազգային վարկանշային Moody’s կազմակերպությունը Հայաստանի վարկանշային վարկանիշը իջեցրել է Ba2-ից Ba3-ի` բացասական կանխատեսմամբ:

Ազգային արժույթով թողարկվող պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշը նվազեցվել է մինչև Ba1` Baa3-ից:

Ինչպես ասված է վարկանշային կազմակերպության մամուլի հաղորդագրությունում, վարկանիշի իջեցման որոշումը պայմանավորված է Հայաստանի արտաքին խոցելիության մեծացմամբ, որի պատճառը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումն է, ինչպես նաև երկրի տնտեսության հեռանկարների վատթարացումը, որն էլ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության բացասական դինամիկայով:

Հայաստանից արտահանման մոտ 23%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը, ընդ որում` դրանց ավելի քան 90%-ը գալիս է Ռուսաստանից, նշում է գործակալությունը:

Moody’s-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանում 2015թ. կանխատեսում է ՀՆԱ-ի կրճատում 5.5%-ով:

Հունվարի 9-ին միջազգային վարկանշային մեկ այլ կազմակերպություն` Fitch-ը, Ռուսաստանի վարկանիշը նվազեցրել էր BBB-ից BBB-, որը նվազագույն ներդրումային վարկանիշ է:

Վարկանիշի իջեցումը թեկուզ մեկ աստիճանով կնշանակի անցում ոչ ներդրումային գոտի կամ այսպես կոչված «աղբային» մակարդակ:

Օրերս Համաշխարհային բանկը հրապարակել էր իր «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» հունվարյան զեկույցը, ըստ որի` 2015թ. Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 3.3%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում