Գլխավոր Լրահոս

Հարկատուներին կծանոթացնեն ԵՏՄ-ով պայմանավորված նորամուծություններին

Հարկատուներին կծանոթացնեն ԵՏՄ-ով պայմանավորված նորամուծություններին

Ֆինանսների նախարարությունը հունվարի 19-27-ը Հայաստանի տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպելու է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպումները նպատակ ունեն բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ:

Առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Ունկնդիրները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները:

Ակնարկ

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտավ հունվարի 1-ին, 2014թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը։

Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ դարձավ հունվարի 2-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում