Գլխավոր Լրահոս

Fitch-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշները

Fitch-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշները
Միջազգային վարկանշային Fitch գործակալությունն իջեցրել է Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» մակարդակից «B+»` կայուն կանխատեսմամբ: Երկրի` օտարերկրյա և ազգային արժույթով առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշերը նույնպես իջեցվել են «BB-»-ից «B+»: Երկրի առաստաղային վարկանիշը իջեցվել է «BB»-ից «BB-»: Օտարերկրյա արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «B» մակարդակում, ասված է գործակալության հաղորդագրությունում: Fitch-ը նշում է մասնավորապես, որ Հայաստանը մեծապես ենթարկված է Ռուսաստանում տնտեսական լուրջ անկման ռիսկին, ինչը կարող է զգալի ճնշում գործադրել Հայաստանի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա: «2015թ. տնտեսությունում ակնկալվում է չափավոր ռեցեսիա` Ռուսաստանում տնտեսական իրադրության վաթտարացման և արտաքին դիսբալանսների վրա հավանական բացասական ազդեցության ու հետագա դևալվացիոն ճնշման դեպքում ուժեղացման ռիսկով: 2015թ. ակնկալվում է ընթացիկ գործարքների հաշվի պակասուրդի աճ արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումների և Ռուսաստանի կողմից արտահանման պահանջարկի կտրուկ կրճատման պատճառով: Հայաստանը մեծապես կախված է ռուսական գազի մատակարարումներից, Ռուսաստանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումներից և ռազմական օգնությունից, ինչը նրան զգալի չափով խոցելի է դարձնում Ռուսաստանում տնտեսական և քաղաքական փոփոխությունների նկատմամբ: 2015թ. հունվարին Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի կուժեղացնի նրա տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ինստիտուցիոնալ կապերը Ռուսաստանի հետ: Չնայած Գյումրիում վերջին իրադարձություններին` մենք ակնկալում ենք, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն ու կշարունակեն ազդել Հայաստանում տնտեսական և ինստիտուցիոնալ իրադրության վրա»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում: Ավելի վաղ` հունվարին, միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը իջեցրել էր Հայաստանի վարկանշային վարկանիշը Ba2-ից Ba3-ի` բացասական կանխատեսմամբ: Ազգային արժույթով թողարկվող պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշը նվազեցվել էր մինչև Ba1` Baa3-ից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում