Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները. ՊՆ

Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները. ՊՆ

Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները՝ փետրվարի 2-ին հայտարարելով «լայնամասշտաբ զորավարժություներ սկսելու» մասին: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Ռազմինֆո» կայքի գրավոր հարցմանն ի պատասխան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններում, որոնց տեղն ու տևողությունը չի հաղորդվում, ներգրավված են զինված ուժերի բոլոր տեսակի զորքերը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանը պարտավոր էր իր կողմից իրականացվող զորավարժությունների մասին 2011թ. ստորագրված «Վիեննայի փաստաթղթի» 11 մասնակից պետություններին տեղեկացնել մինչև 2014թ. նոյեմբերի 15-ը»: «Եթե նույնիսկ այն պլանավորվել է ավելի ուշ, մասնավորապես՝ 2015-ի հունվարին, Ադրբեջանը պարտավոր էր տեղեկացնել այդ մասին հնարավորինս շուտ, ինչպես դա արեց Հայաստանը 2014թ. նոյեմբերի 7-ին»,- ասված է Հայաստանի ՊՆ պատասխանի մեջ:

Գրավոր հարցման պատասխանն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում