Գլխավոր Լրահոս

«Օսկար 2015». «Բըրդմեն»-ը` լավագույն ֆիլմ

«Օսկար 2015». «Բըրդմեն»-ը` լավագույն ֆիլմ
Լուսանկարում` 2015թ. լավագույն ֆիլմ «Բըրդմեն»-ի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որը «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսոր անվանակարգում: Փետրվարի 23-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն»-ը: Այս ֆիլմը, որը ներկայացված էր ինն անվանակարգում, արժանացել է նաև լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն սցենար և լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակներին: Լավագույն դերասան է ճանաչվել Էդի Ռեդմայնը «Ամեն ինչի տեսություն»-ը ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը` «Դեռևս Էլիս» Ֆիլմի համար: Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, որը ներկայացված էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, պարտվել է լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկիի «Իդա»-ին: «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթել է Գրեմ Մուրը «Նմանակման խաղ» ֆիլմի համար: Չորս անվանակարգում` «Լավագույն կոստյումներ», «Լավագույն գրիմ», «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» և «Լավագույն երաժշտություն», «Օսկար» է շահել ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմը: «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Լորա Պոյտրասի «Քաղաքացի չորս» ֆիլմը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին: Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Մեծ հերոս 6»-ը: «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխության արդյուքններն ամբողջությամբ` այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում