Գլխավոր Լրահոս

Ստեղծվում է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Ստեղծվում է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» է ստեղծում: Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, համապատասխան որոշման նախագծին Արցախի կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 24-ի նիստին:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով` հիմնադրամը ստեղծվել է պետական ֆինանսական աջակցությամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու, մասնավորապեսՙ արտոնյալ պայմաններով առանձին խմբերի անձանց բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու համար:

Հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է, որի  պետական կառավարման լիազոր մարմինը հանդիսանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է իրականացվի հիմնադրամի  պետական գրանցումը,  որից հետո եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացվի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Փետրվարի 24-ի նիստին ԼՂ կառավարությունը հաստատել է հիմնադրամի կանոնադրությունը, որով կարգավորվելու է կառույցի գործունեությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում