Գլխավոր Լրահոս

Տորոնտոյում մեջքով են ունկնդրել Ցեղասպանությունը ժխտող դասախոսությունը

Տորոնտոյում մեջքով են ունկնդրել Ցեղասպանությունը ժխտող դասախոսությունը
Տորոնտոյի համալսարանում փետրվարի 27-ին ուսանողները բողոքի լուռ ակցիա են անկացրել մի դասախոսության ժամանակ, որը կրել է «Առաջին աշխարհամարտի 100-ամյակ: Մարդկային տառապանքը Արևելյան Անատոլիայում» խորագիրը: Բանախոսներն են եղել Հայոց ցեղասպանությունը ժխտողներ Ջասթին ՄակՔարթին (Justin McCarthy) և Բրյուս Ֆեյնը (Bruce Fein): Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly  հանդեսը, բողոքի ակցիան կազմակերպել են ԿանադայիՀՅԴ հայ երիտասարդական միությունը, Տորոնտոյի համալսարանի Հայ ուսանողների միությունը և «Արմէն Գարո» ուսանողների միությունը: Դասախոսությունը կազմակերպվել է Կանադայի թուրքական ասոցիացիաների կողմից և տեղի է ունեցել Տորոնտոյի համալսարանի Սուրբ Ջորջ կամպուսում: Համալսարանի շուրջ 70 իրավապաշտպան, որոնք կազմել են դասախոսության մասնակիցների մեծամասնությունը, մեջքով են շրջվել, երբ սկսվել է այն: Նրանք թույլ են տվել, որ ասվի բացման խոսքը, և հենց պարզ է դարձել, որ խոսվելու է ժխտողականության դիրքերից և խեղաթյուրվելու են Հայոց ցեղասպանության փաստերը, ակցիայի մասնակիցները լուռ շրջվել են: Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ լուռ ցույցի մասնակիցների հասցեին մի քանի ռասայական և վիրավորական արտահայտություններ են եղել: Դասախոսության կազմակերպիչները սկզբում ընդհատել են այն, սակայն կամպուսի ոստիկանները բացատրել են, որ ակցիան չի խոչընդոտում դասախոսությունը, որը պետք է շարունակել: Ցուցարարները մեջքով են կանգնել Ֆեյնի խոսքի ընթացքում, ապա կազմակերպված դուրս են եկել լսարանից, որտեղ մնացել է մոտ քսան մասնակից: Այնուհետև նրանք քայլել են դեպի Տորոնտոյի համալսարանի Ռասայականության և մշակութային խտրականության դեմ պայքարի գրասենյակ, ներկայացրել իրենց մտահոգությունը և փոխանցել 2000 ստորագրություններով խնդրագիր առ այն, որ համալսարանը պետք է իրեն հեռու պահի թե՛ այդ միջոցառման կազմակերպիչներից, թե՛ բանախոսներից: Մինչ այդ խումբը համալսարանից պահանջել էր չեղարկել միջոցառումը: Պահանջագրի տակ ստորագրել էին մի շարք ակադեմիականներ, իրավապաշտպաններ, ինչպես նաև Տորոնտոյի համալսարանի և Ռայերսոնի համալսարանի հույն ուսանողների միությունները: ՄակՔարթին, որը հեռացվել է Մելբուրնի համալսարանից, համարվում է Թուրքական պետության խոսափողը և հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերից: Ֆեյնի գործատուն Ամերիկայի թուրքական կոալիցիան է, որի գործունեության գլխավոր ուղղությունը նույնպես ժխտողականությունն է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում