Գլխավոր Լրահոս

ԵԺԿ-ն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

ԵԺԿ-ն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մարտի 3-ին (ԵԺԿ) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը մասնակցել է ԵԺԿ ժողովին Բրյուսելում; «Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,- գրել է Աշոտյանը։ Ներկայում Բրյուսելում ընթանում է ԵԺԿ-ի քաղաքական համաժողովը։  Բանաձևի նախագիծը մշակվել է ԵԺԿ-ի անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, «ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից: Աշոտյանը իր էջում տեղադրել է նաև 9 կետից բաղկացած բանաձևի տեքստը: Բանաձևով դատապարտվում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, դրա ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը: ԵԺԿ-ն իր աջակցություն է հայտնում հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար: Կառույցը կոչ է անում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին: Բանաձևը կոչ է պարունակում նաև ուղղված՝ «ԵՄ-ին,ԵՄ հանձնաժողովին, ԵՄ Խորհրդին և Եվրախորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորությունների` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման և ընդհանուր ժառանգության վերականգնման և վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ և նշվող ապրիլի 24-ը հայ զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, Հայոց ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում