Գլխավոր Լրահոս

Թուրքիայի հյուպատոսին Կալիֆոռնիայում մեջքով են լսել

Թուրքիայի հյուպատոսին Կալիֆոռնիայում մեջքով են լսել
Կարսոն քաղաքում Թուրքիայի հյուպատոսին մեջքով են լսել: Կալիֆոռնիայի Կարսոն քաղաքի նահանգային խորհուրդը մարտի 4-ին միաձայն քվեարկել է քաղաքում Քեմալ Աթաթուրքի արձանի կանգնեցման նախագծի դեմ: Քվեարկությունը հետևել է քաղաքային խորհրդում երկարատև քննարկումներին, գրում է Asbarez պարբերականը: Ավելի քան 400 հոգի, որոնց գլխավորում էր ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանը, Հայ երիտասարդաց դաշնակցությունը և Ամերիկայի հունական խորհուրդը, հավաքվել էին Կարսոնի քաղաքապետարանի մոտ՝ իրենց բողոքը հղելու արձանի կանգնեցման դեմ: Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը վեց անձանցից մեկն էր, ով հանդես է եկել արձանի կանգնեցման օգտին: Երբ հյուպատոսը սկսել է խոսել քաղաքային խորհրդի առջև, ներկաները մեջքով են շրջվել նրան: Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիերը, որը նախաձեռնել էր արձանի կանգնեցումը, ի վերջո դեմ է քվեարկել: Բողոքի նմանատիպ ակցիա տեղի էր ունեցել նաև Կանադայում՝ փետրվարի 27-ին: Տորոնտոյի համալսարանում Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերից հանդես եկող Ջասթին ՄակՔարթիի և Բրյուս Ֆեյնի դասախոսության ժամանակ լսարանը մեջքով էր շրջվել նրանց:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում