Գլխավոր Լրահոս

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ցեղասպանությունը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ցեղասպանությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կրեմլի կայքի հաղորդմամբ՝ խոսակցությունը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են երկկողմ փոխգործակցության տարբեր խնդիրներ,  էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ «Թուրքական հոսքը», տեղի է ունեցել նաև միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրների, ինչպես նաև բարձր մակարդակով ակնկալվող շփումների ժամանակացուցի վերաբերյալ կարծիքների փոխանակում: Ըստ թուրքական կառավարամերձ Anadolu գործակալության՝ 30 րոպե տևած զրույցի ժամանակ խոսվել է նաև 1915թ. իրադարձությունների մասին: Էրդողանն ասել է, որ Հայաստանն անտեսում է Թուրքիայի՝ խաղաղության կոչերը, մերժում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Նա ասել է նաև, որ «Թուրքիան այս հարցում առաջնորդվում է արդար հիշողության սկզբունքով»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում