Գլխավոր Լրահոս

Ավելի քան 40 կոնգրեսականներ Հայոց ցեղասպանության մասին բանաձև են ներկայացրել

Ավելի քան 40 կոնգրեսականներ Հայոց ցեղասպանության մասին բանաձև են ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական), Ադամ Շիֆը (դեմոկրատ), Դեյվիդ Ուալադաոն (հանրապետական), Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ) և 40 այլ կոնգրեսականներ մարտի 18-ին ներկայացրել են «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը»: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, բանաձևում Միցայալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում հայ-թուրքական hարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով։ Բանաձևի նպատակն է նաև ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար և ամբողջական միջազգային արխիվ։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է բանաձևը ներկայացնելու փաստը: «Աջակցում ենք այս նոր, երկկուսակցական մոտեցմանը, որի նպատակն է պահպանել տարածաշրջանի խաղաղությունը, պաշտպանել Հայաստանը և կանխել ապագա վայրագությունները: Արդարության վրա հիմնված այս նորարարական մոտեցումը ԱՄՆ-ին կոչ է անում որդեգրել նոր քաղաքականություն, որը կարտացոլի ամերիկյան արժեքները, ինչպես նաև կճանաչի, որ մեր ազգային շահերի հետապնդումը կարող է նպաստել Թուրքիայի կողմից ճշմարտության աղավաղման ջանքերի ձախողմանն ու այս Ցեղասպանության հարցի միջազգային կարգավորմանը»,- հայտարարել է նա: «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևի» ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսը Կապիտոլիումում` ստորև:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում