Գլխավոր Լրահոս

Ապրիլի 24-ին Լիբանանի վարչապետը կլինի Թուրքիայում, արտգործնախարարը՝ Երևանում. Al-Monitor

Ապրիլի 24-ին Լիբանանի վարչապետը կլինի Թուրքիայում, արտգործնախարարը՝ Երևանում. Al-Monitor
Մերձավորարևելյան խնդիրները լուսաբանող Al-Monitor կայքում լույս է տեսել սյունակագիր Ժան Ազիզի հոդվածը՝ «Լիբանանում թուրք-հայկական հակամարտություն է գլուխ բարձրացնում» վերնագրով: Հեղինակը գրում է, որ Լիբանանի կառավարության ներսում տարամետ դիրքորոշումներ կան Անկարայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին և Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու հարցում: Ըստ կառավարական աղբյուրների՝ երկրի սուննի վարչապետը կմեկնի Անկարա, իսկ քրիստոնյա արտգործնախարարը՝ Երևան: Հոդվածից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև: «Բեյրութում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու հարցում Թուրքիայի և Հայաստանի միջև թաքնված հակամարտություն է հասունացել՝ այդ հարցում Լիբանանի իշխանությունների որդեգրած տարամետ դիրքորոշման պատճառով,- գրել է Ազիզը: - Լիբանանի կառավարական անանուն աղբյուրը Al-Monitor-ի հետ զրույցում գաղտնիության պայմանով տեղեկացրել է, որ երկրի պետական մարմիններում տարակարծություն կա. խորհրդարանի քրիստոնյաները սատարում են պատմական այդ իրադարձությունների վերաբերյալ հայերի տեսակետին, մինչդեռ մուսուլմանները, հատկապես՝ սուննիները, համերաշխ են Անկարայի հետ՝ քաղաքական և տնտեսական պատճառներով»: Այս համատեքստում, գրում է սյունակագիրը, Լիբանանը ստացել է երկու հրավեր՝ Հայաստանից՝ մասնակցելու երևանյան միջոցառումներին, և Թուրքիայից՝ ներկա գտնվելու Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված տոնակատարություններին: «Ներկայում կառավարության ներսում երկու անհատներ, որոնք ստացել են հրավերներ Հայաստանից և Թուրքիայից, ունեն տարբեր տեսակետեր. մեկը սուննի վարչապետն է, մյուսը՝ քրիստոնյա արտաքին գործերի նախարարը: Ակնկալվում է, որ վերջինս բոյկոտելու է Անկարայի, առաջինն էլ՝ Երևանի միջոցառումները,- ասված է հոդվածում:- Լիբանանի կառավարական աղբյուրի համաձայն՝ այսպիսով Լիբանանը ներկայացված է լինելու երկու վայրերում էլ: Վարչապետ Թամմամ Սալամը կամ նրա ներկայացուցիչը կգնա Անկարա, արտգործնախարար Ջեբրան Բասիլը՝ Երևան»: Հայկական և քրիստոնեական կուսակցությունների ներկայացուցիչներն Al-Monitor-ին ասել են, որ Լիբանանի հայկական քաղաքական կուսակցությունները ու քրիստոնեական այլ քաղաքական ուժեր պատրաստվում են ապրիլի 24-ից մայիսի 6-ը մի շարք միջոցառումներ անցկացնել Բեյրութում՝ հայերի դիրքորոշմանն աջակցելու և Թուրքիայի դիրքորոշումը դատապարտելու նպատակով: Ակնարկ Լիբանանն ունի աշխարհի հայկական համայանքներից թերևս ամենանշանակալին: Այնտեղ հաշվվում է մոտ 150 հազ. հայ, որոնք ներգրավված են երկրի քաղաքական և սահմանադրական համակարգերում: Նրանք ունեն մեկ կամ երկու նախարար ունենալու մշտական իրավունք՝ կախված կառավարության կազմի ծավալներից, ինչպես նաև վեց խորհրդարանական տեղ, որոնցից չորսը Բեյրութում, որտեղ բնակվում է լիբանանահայերի մեծ մասը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում