«Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծ՝ Ուկրաինայի խորհրդարանում

Ապրիլի 3-ին Ուկրաինայի խորհդարանում գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» թիվ 2530 որոշման նախագիծը, հաղորդում է Interfax գործակալության ուկրաինական ծառայությունը:
Ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն՝ օրինագծի հեղինակը ինքնաառաջադրված ժողովրդական պատգամավոր, «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն է:
Այս պահին փաստաթղթի տեքստը խորհրդարանի կայքում բացակայում է:
Իրադարձություն
Civilnet










