Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը ստիպված է ապրիլի 24-ին ներկա լինել միաժամանակ Հայաստանում և Թուրքիայում. «Կոմերսանտ»

Ռուսաստանը ստիպված է ապրիլի 24-ին ներկա լինել միաժամանակ Հայաստանում և Թուրքիայում. «Կոմերսանտ»
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը անդրադարձել է ապրիլի 24-ին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին ռուսական կողմի մասնակցության հարցին: Հոդվածը որոշ կրճատումներով թարգամանաբար ներակայացված է ստորև:  Կրեմլում հարկադրված են հավասարակշռել Անկարայի ու Երևանի միջև և դիտարկել Ռուսաաստանի ղեկավարության մասնակցությունը միանգամից երկու այլընտրանքային միջոցառումներին՝  նկատի ունենալով, որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստն է, իսկ Թուրքիան՝ Մոսկվայի եվրասիական հանգուցային գործընկերներից մեկը: Հայաստան կմեկնի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Թուրքիա, ըստ «Կոմերսանտ»-ի տեղեկությունների, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Թեև թվում էր՝ Պուտինի Հայաստան այցը գործնականում որոշված կարելի է համարել, նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը ապրիլի 8-ին անսպասելի կոչ արեց չարագացնել իրադարձությունները: Հաստատելով, որ այցի հնարավորությունը նախկինի պես դիտարկվում է, նա բազմանշանակ ավելացրեց. «Կանենք համապատասխան հայտարարություն»: Պեսկովը Երևանում հիաշատակի միջոցառումներին Մոսկվայի մասնակցության հարցում նոր ինտրիգ մտեցրեց երեկ՝ տեղեկացնելով, որ ռուսական կողմը «բարձր մակարդակով ներկայացված կլինի հիշատակի արարողություններին, որոնք կազմակերպվելու են Չանաքքալեում»: Հիշատակի միջոցառումներին առաջինը սկսեց պատրաստավել հայկական կողմը: Թուրքական կողմը, որոշելով Չանաքքալեում ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ միջոցառումներ անցկացնել նույն օրը, ինչ Երևանը, ըստ ամենայնի, հույս ուներ թուլացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցում քաղաքական ռեզոնանսը: Նախկինում Թուրքիայում ճակատամարտի օրը հենց ապրիլի 24-ին երբևէ չեն նշել: Փորձագետները տարակարծիք են՝ ինչ մակարդակով պետք է Ռուսաստանը ներկայացված լինի երկու երկրներում միջոցառումներին: Մոսկվայի Կառնեգիի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն կարծում է, որ Մոսկվան բարդ իրավիճակում է հայտնվել, և այս պարագայում Պուտինի՝ միջոցառումներց որևէ մեկին չմասնակցելը ավելի լավ կլինի: «Մոսկվայի համար արդյունավետ տարբերակը կլիներ երկու երկրներ նախագահի թիմից որևէ մեկին ուղարկելը՝ չներգրավելով առաջին դեմքին»,- նշում է Մալաշենկոն: Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Մոսկվայի համար բավական բարդ է հավասարակշռելը: «Մի կողմից՝ Երևանի հետ ավանդական կապերը, ինչպես նաև Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելը Մոսկվայի վրա լուրջ պարտավորություններ են դնում: Մյուս կողմից՝ Թուրքիայի հետ հարաբերություններում խաղաքարտի վրա շատ բան է դրված՝ հատկապես հաշվի առնելով էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները: Նախագահ Պուտինի համար արդյունավետ տարբերակը կլիներ Հայաստան այցը՝ դրա միակ կետը չդարձնելով Ցեղասպանության թեման»,- ասել է  Ֆյոդորովը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում