Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն Հայաստանում տնտեսական անկում է կանխատեսում 2015թ.

ԱՄՀ-ն Հայաստանում տնտեսական անկում է կանխատեսում 2015թ.

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ: Անհավասար վերելք, բարդ ստորգետնյա հոսքեր» զեկույցը, որը Հայաստանում 2015թ. կանխատեսում է 1 տոկոս տնտեսական անկում, իսկ 2016թ.՝ 0 տոկոս աճ:

2014թ. հոկտեմբերին ԱՄՀ-ն Հայաստանում 2015թ. համար կանխատեսում էր 3.3 տոկոս աճ: Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.2 տոկոս աճը, մինչդեռ Կենտրոնական բանկը ակնկալում է աճ՝ 0.4-2.0 տոկոսի սահմաններում:

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար 2015թ. կանխատեսում է 3.5 տոկոս, իսկ 2016թ.՝ 3.8 տոկոս աճ: Զեկույցի համաձայն՝ զարգացած տնտեսությամբ երկրներում աճն ավելի մեծ կլինի, քան զարգացող երկրներում: Աճի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններից մեկը շարունակում են լինել նավթի միջազգային գները:

ԱՄՆ-ում 2015-2016 թթ. աճը կլինի 3.1 տոկոս, եվրոգոտում՝ 2015թ.՝ 1.5 տոկոս և 2016թ.՝ 1.6 տոկոս: ԱՊՀ տարածաշրջանում 2015թ. կգրանցվի միջինը 2.6 տոկոս անկում, իսկ 2016թ.՝ 0.3 տոկոս աճ: Ընդ որում՝ Ռուսաստանում 2015 և 2016 թթ. սպասվում է անկում՝ համապատասխանաբար 3.8 և 1.1 տոկոս:

Նավթ արտահանող երկրներում տնտեսական վիճակի վատթարացման պատճառը նավթի միջազգային գների անկումն է: Ռուսաստանում դրան գումարվում են աշխարհաքաղաքական բարդությունները, այդ երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Հայաստանում տնտեսության դանդաղման հիմքում ինչպես ռուսաստանյան զարգացումներն են, այնպես էլ ընդհանրապես հումքի միջազգային գների անկումը:

ԱՄՀ-ն Ադրբեջանում 2015թ. և 2016թ. կանխատեսում է համապատասխանաբար 0.6 և 2.5 տոկոս աճ, իսկ Վրաստանում՝ համապատասխանաբար 2 և 3 տոկոս աճ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում