Գլխավոր Լրահոս

Պոլսի եկեղեցիներում ապրիլի 24-ին չի հնչի «ցեղասպանություն» բառը

Պոլսի եկեղեցիներում ապրիլի 24-ին չի հնչի «ցեղասպանություն» բառը
Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ապրիլի 24-ին «1915 թվականին մահացածների համար» պատարագ է մատուցելու: Այդ մասին ծանուցում է թուրքական Hürriyet թերթը: Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունենալիք պատարագը մատուցելու է Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ավելի վաղ ստացված տեղեկության համաձայն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում զանգերը ղողանջելու են 100 անգամ՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Ըստ «Ակօսի»՝ զանգեր չեն ղողանջելու միայն Պոլսում: Մայր Աթոռը, կարծես, ըմբռնումով է մոտենում այդ խնդրին: ՍիվիլՆեթի հետ զրույցում Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ ստեղծված վիճակն «իրենց համար լիովին ընկալելի է»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում