Գլխավոր Լրահոս

Պապը չի պատասխանելու Թուրքիային. Վատիկանի խոսնակ

Պապը չի պատասխանելու Թուրքիային. Վատիկանի խոսնակ
Վատիկանի խոսնակն ասել է, որ Պապի ելույթն ի վերջո հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտության հասնելու ցանկության մասին էր:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր չէ պատասխանել Թուրքիային. ապրիլի 15-ին այսպիսի հայտարարություն է արել Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, հաղորդում է կաթոլիկ նորությունների Abouna կայքը:

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն» է: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Պաշտոնական Անկարան չի բավարարվել հենց նույն օրը Թուրքիայում Վատիկանի դեսպանից բացատրութուն ստանալու համար նրան արտգործնախարարություն կանչելով: Խորհրդակցության համար հետ է կանչվել նաև Վատիկանում Թուրքիայի դեսպանը: Հռոմի պապին քննադատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Լոմբարդին տեղեկացրել է, որ Պապը մտադիր չէ պատասխանել այդ հայտարարություններին, իսկ կիրակի [ապրիլի 12] օրը հնչեցրած նրա խոսքերը միտված էին Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության խրախուսմանը:

«Այդ ելույթը շատ հստակ էր նրանց համար, ովքեր ցանկանում էին ընկալել դրա նշանակությունը, այն շատ հարուստ էր,- ասել է Վատիկանի խոսնակը:- Ի վերջո, այն թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտության ու երկխոսության հասնելու ցանկության մասին էր»:

Ապրիլի 12-ի հաջորդ օրը Վատիկանի Սուրբ Մարտա եկեղեցում առավոտյան պատարագի ժամանակ Հռոմի պապն անուղղակիորեն հաստատել է նախօրեին ասածը՝ նշելով, որ «եկեղեցին անկեղծության վայր է»:

«Մենք չենք կարող լռել մեր տեսածի ու լսածի մասին,- նշել է Ֆրանցիսկոս պապը:- Այսօր էլ Եկեղեցու ուղերձն է ընտրել անկեղծության ճանապարհը, քրիստոնեական խիզախության ճանապարհը»,- ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում