Գլխավոր Լրահոս

Թուրքիայի միտումնավոր ամնեզիան. New York Times

Թուրքիայի միտումնավոր ամնեզիան. New York Times
ԱՄՆ-ը չպետք է հաշտվի ժխտողականության այդ քաղաքականության հետ. New York Times

New York Times հեղինակավոր պարբերականը ապրիլի 17-ի իր խմբագրականում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ը պետք է միանա Եվրոպային և Հռոմի Ֆրանցիսկոս պապին և չհաշտվի Թուրքիայի ժխտողական քաղաքականության հետ: Խմբագրականը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

«Հաջորդ ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հիշատակելու են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանդի 100-րդ տարելիցը, որն այսօր լայնորեն ճանաչվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Լայնորեն՝ այսինքն Թուրքիայի սահմաններից դուրս, քանի որ վերջինիս կառավարությունն ու թուրքերի մեծամասնությունը շարունակում են հուժկու հարձակումներ գործել բոլոր նրանց վրա, ովքեր խոսում են ցեղասպանությունից»,- ասված է New York Times-ի խմբագրականում: Հեղինակներն անդրադառնում են նրան, թե ինչպես է Անկարան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Ֆրանցիսկոս պապի պատարագից հետո հետ կանչել իր դեսպանին Վատիկանից, և ինչպես է թուրք նախարարներից մեկն ասել, որ Հռոմի պապը Արգենտինայից է, որտեղ «հայկական համայնքը վերահսկում է մամուլն ու բիզնես ոլորտը»: «Անգամ նախքան Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունն ու ձգտել հայերի հետ «իրական հաշտեցման», Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ինչ էլ ասեն եվրոպացիները՝ «մի ականջից մտնելու է, մյուսից՝ դուրս գալու»»,- նշել են հոդվածագիրներն ու նկատել, որ Թուրքիայի կոշտ քաղաքականությունն անհաջող է, քանի որ մեկ տարի առաջ Էրդողանը թվում է՝ ավելի հաշտողական դիրքորոշման էր հակված՝ ցավակցելով նահատակված հայերի հետնորդներին: Պարբերականը շեշտում է, որ թուրքական պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ «հայերը մահացել են սարսափելի պատերազմի տարիներին, այլ ոչ թե ենթարկվել ծրագրված ոչնչացման, այսինքն՝ ցեղասպանության»: «Թուրքիայում հակառակը պնդելը հանցագործություն է՝ «թուրքական ինքնությանը հասցված վիրավորանք»,- գրում է ամերիկյան պարբերականը: - Որքան երկար թուրքերը հրաժարվեն ամբողջությամբ ուսումնասիրել և ճանաչել այդ պատմությունը, այնքան ավելի մեծ վնաս դա կհասցնի Թուրքիայի միջազգային հեղինակությանը»: «ԱՄՆ-ը չպետք է հաշտվի ժխտողականության այդ քաղաքականության հետ: 2008թ. իր նախագահական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «որպես նախագահ՝ ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Սակայն իր նախորդների պես նա չցանկացավ տխրեցնել ՆԱՏՕ-ի իր կարևոր դաշնակցին: Թուրքիայի հետ լավ հարաբերությունների պահպանումը կարևոր է, սակայն առնվազն ԱՄՆ-ը պետք է միանա Եվրոպային և Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ Էրդողանին հասկացնելով, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ոչ թե ինչ-որ մեկի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումն է, այլ հրաժարումը ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ»,- եզրափակել է New York Times-ը: Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում