Գլխավոր Լրահոս

Ապրիլի 24-ին Մոսկվայում 3-հազարանոց հանրահավաք կանցկացվի

Ապրիլի 24-ին Մոսկվայում 3-հազարանոց հանրահավաք կանցկացվի
Մոսկվայում կայանալիք հանրահավաքը խոստանում է դառնալ ամենալայնամասշտաբը: Ապրիլի 24-ին Ռուսաստանի հանրությունն ու հայկական սփյուռքը Մոսկվայում կանցկացնեն 3-հազարանոց հանրահավաք. այս մասին TASS գործակալությանն ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը: Միության փոխնախագահի խոսքով՝ մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված՝ ապրիլի 24-ին համաքաղաքային հանրահավաք կանցկացվի: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հայերի միությունն ավելի քան տասը տարի է՝ ապրիլի 24-ին հիշատակման արարողություններ է կազմակերպում, որոնց մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Այս տարվա հանրահավաքը խոստանում է դառնալ ամենալայնամասշտաբը. մասնակցության համար հայտ է ներկայացրել մոտ երեք հազար հոգի: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններ կանցկացվեն Ռուսաստանի ավելի քան 600 քաղաքներում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում