Եգիպտոսի ղպտիների առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ և Սբ Մարկոսի Աթոռի պատրիարք Տավադրուս 2-րդը հայտարարել է, որ ծրագրում է այցելել Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հաղորդում է կրոնական նորությունների theorthodoxchurch.info կայքը:
Կայքը նշում է, որ Տավադրուս 2-րդի հայտարարությունը հնչում է Եգիպտոսի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ֆոնին և մեկ շաբաթ անց այն բանից, ինչ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայերի զանգվածային սպանությունները կոչեց ցեղասպանություն:
Միաժամանակ նշվում է, որ առայժմ պարզ չէ` կտա Տավադրուս 2-րդը 1915-ի իրադարձություններին նույն բնորոշումը, թե ոչ:
Տավադրուս 2-րդը Երևանում կլինի ապրիլի 20-26-ը:
Եգիպտոսի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչել:
Civilnet











