Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանն ապրիլի 20-ին ընդունել է Արցախ ժամանած իտալահայ հայտնի գրող-հրապարակախոս և գրականագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանին և նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ածռայությունից, հանդիպմանը Կարեն Միրզոյանը հյուրին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Արցախի և Սփյուռքի միջև բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումն ու ամրապնդումը։
Միրզոյանը բարձր է գնահատել Անտոնիա Արսլանի գրական և գիտական գործունեությունը, մասնավորապես, ընդգծելով նրա զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
Անտոնիա Արսլանը ծնվել է 1938թ. իտալական Պադովա քաղաք-համայնքում: Նրա հայտնի «Արտույտների ագարակը» վեպը թարգմանվել է մոտ 20 լեզուներով: 2007թ. իտալացի Տավիանի եղբայրները Արսլանի վեպի սցենարով նկարահանել են ֆիլմ:
Civilnet











