Գլխավոր Լրահոս

Գալիպոլի կժամանեն 24 երկրների և կառավարությունների ղեկավարներ

Գալիպոլի կժամանեն 24 երկրների և կառավարությունների ղեկավարներ
24 երկրների և կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն ապրիլի 24-ին Գալիպոլիի (Չանաքքալեի) ճակատամարտի 100-ամյակի միջոցառմանը Թուրքիայում: Անկարան պաշտոնապես հրապարակել է երկրների ցանկը, որոնք մասնակցելու են այդ միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, տարբեր մակարդակով մասնակցելու է շուրջ 80 երկրի ներկայացուցիչ: Նախագահի մակարդակով ներկայացող երկրները հետևյալն են՝ Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Ջիբութի, Չադ, Հարավային Սուդան, Իրաք, Իռլանդիա, Մոնտենեգրո, Կատար, Պակիստան, Մակեդոնիա, Նիգեր, Սենեգալ, Սլովենիա, Սոմալի, Թուրքմենստան, Կոսովո և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետություն: Մեծ Բրիտանիան կներկայացնի արքայազն Չառլզը: Ներկա են լինելու Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի և Ռումինիայի վարչապետերը: Ռուսաստանն ու Ալժիրը կներկայանան խորհրդարանի խոսնակի մակարդակով, Աֆղանստանը, Գամբիան և Զամբիան՝ փոխնախագահների: Չի հաղորդվում Միացյալ Նահանգների մասնակցության և դրա ձևաչափի մասին: Մի քանի տասնյակ երկրներ ներկայացված են տարբեր նախարարների ու դեսպանների մակարդակով: Ուշադրություն է գրավում աֆրիկյան երկրիների առատությունը, իսկ Հարավային Ամերիկայի երկրները գրեթե ներկայացված չեն: Եթե Ադրբեջանից ներկա է լինելու նախագահ Իլհամ Ալիևը, ապա Վրաստանից պաշտպանության նախարարը: Ֆրանսիան նույնպես կներկայանա պաշտպանության նախարարի մակարդակով, իսկ Գերմանիան՝ պաշտպանության նախարարի խորհրդականի մակարդակով: Վատիկանը ևս ներկայացուցիչ է ուղարկելու Թուրքիա: *** Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության օր նշանակեց 2015թ. ապրիլի 24-ը՝ Թուրքիա հրավիրելով աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը մինչ այդ՝ 2014թ. օգոստոսին, ինքն էր Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նախկինում Գալիպոլիի հաղթանակի միջոցառումները նշվում էին մարտի 18-ին: Տեղափոխելով ամսաթիվը՝ Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ապրիլի 24-ին Երևան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները, 60 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում