Հայաստանը ողջունում է Ավստրիայի խորհրդարանի ընդունած հայտարարությունը

Հայաստանը ողջունում է Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը»,- նշել է արտգործնախարարն ու հավելել, որ «այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
***
Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցություններն ընդունել են համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Հայտարարությունը պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը լռության րոպեով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Իրադարձություն
Civilnet










