Գլխավոր Լրահոս

Պուտինի ուղերձը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Պուտինի ուղերձը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Ռուսաստանի դիրքորոշումը շարունակում է լինել անկողմնակալ և հետևողական՝ ազգային հողի վրա զանգվածային բնաջնջմանն արդարացում չկա. այսպիսի ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանության» հուշ-երեկոյի մասնակիցներին: Կրեմլի կայքում հրապարակված ուղերձը թարգմանաբար ներկայացված է ստորև: «Հարգելի բարեկամներ, 1915թ. ապրիլի 24-ը սգո օր է, որը կապված է մարդկության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Մեկ դար անց մենք խոնարհում ենք մեր գլուխները ի հիշատակ այդ ողբերգության բոլոր զոհերի. մենք մեր երկրում այն մշտապես ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ռուսաստանի դիրքորոշումը շարունակում է լինել անկողմնակալ և հետևողական՝ ազգային հողի վրա զանգվածային բնաջնջմանն արդարացում չկա: Միջազգային հանրությունը կոչված է անել ամեն բան, որպեսզի նման չարագործությունները ոչ մի տեղ և երբեք չկրկնվեն: Հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղ և համերաշխ՝ չտեսնելով այն արհավիրքները, որոնց հագեցնում է կրոնական թշնամանքի, ագրեսիվ ազգայնականության և այլատյացության հրահրումը: Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն ու բարեկեցություն: Հավերժ հիշատակ նահատակներին»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում