Գլխավոր Լրահոս

Հայտնի են Բաքվի խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները

Հայտնի են Բաքվի խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 26-ին հրապարակել է հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկների կազմը, հաղորդում է Tert.am-ը:

Ցուցակում բացակայում են հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի անունները: Արսեն Ջուլֆալակյանը 2007թ. Բաքվում մասնակցել է աշխարհի առաջնությանը: Նա ավելի վաղ արդեն հայտարարել էր Եվրոպական խաղերին մասնակցությունից հրաժարվելու մասին` ասելով, որ սեփական փորձից գիտի, թե ինչ է նշանակում Բաքվում հանդես գալը, և նշել էր, հավասար պայմանների մասին կարելի է մոռանալ:

Եվրոպական 1-ին խաղերի մեկնող ՀՀ մարզիկների կազմը հետևյալն է`

Արման Երեմյան – թեքվանդոՀրաչիկ Բաբայան  - հրաձգությունՏիգրան Կիրակոսյան – սամբոԱշոտ Դանիելյան – սամբոՍոսե Բալասանյան – սամբոՀովհաննես Դավթյան – ձյուդոԴավիթ Նիկողոսյան – ձյուդոԺաննա Ստանկևիչ – ձյուդոԱրտյոմ Ալեքսանյան – բռնցքամարտՆարեկ Աբգարյան – բռնցքամարտԱրամ Ավագյան – բռնցքամարտՍամվել Բարսեղան – բռնցքամարտՀովհաննես Բաչկով – բռնցքամարտՆիկոլ Արությունով – բռնցքամարտԳարիկ Բարսեղյան – ազատ ըմբշամարտԴևիդ Սաֆարյան – ազատ ըմբշամարտՄուսա Մուրթազալիև - ազատ ըմբշամարտԼևան Բերիանիձե - ազատ ըմբշամարտԳրիգոր Գրիգորյան - ազատ ըմբշամարտՎոլոդյա Ֆրանգուլյան – ազատ ըմբշամարտՌոման Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտԿարապետ Չալյան - հունահռոմեական ըմբշամարտՄաքսիմ Մանուկյան - հունահռոմեական ըմբշամարտՄիհրան Հարությունյան - հունահռոմեական ըմբշամարտ

***

Բաքուն Եվրոպական խաղերի առնչությամբ հայտնվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների թիրախում: Խաղերի անցկացումից 100 օր առաջ` մարտի 4-ին, Amnesty International-ը և Human Rights Watch-ը հանդես էին եկել Ադրբեջանին քննադատող հայտարարություններով:

Amnesty International-ը նշել էր, որ «սպառնալիքները, ֆիզիկական բռնությունները և կառավարության քննադատների ձերբակալությունները դարձել են այցեքարտը մի երկրի, որտեղ 100 օր հետո՝ հունիսի 12-28-ը, անցկացվելու են Եվրոպական առաջին խաղերը: «Որևէ մեկին թող չմոլորեցնի միջազգային ցուցահանդեսներում Ադրբեջանի փայլը, որն արվում է երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու և օտարերկրյա բիզնեսը գրավելու համար»,- նշել էր իրավապաշտպան կազմակերպությունը:

Human Rights Watch-ն իր հերթին եվրոպական երկրների առաջնորդներին կոչ էր արել Բաքվին զգուշացնել, որ ձերբակալվածներին ազատ արձակի:

Օրերս իր պաշտոնից հրաժարական է տվել Եվրոպական խաղերի գլխավոր համակարգող Ռասիմ Աջալովը: Նա իր հրաժարականը կապել է Բաքվում մայիսի 19-ին բնակելի շենքի հրդեհի հետ, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: Աջալովը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ արժեքներն իր համար շատ ավելի կարևոր են, քան իր մեծ աշխատավարձը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում