Գլխավոր Լրահոս

Անդրանիկ Թեյմուրյանը՝ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ. Guardian-ի անդրադարձը

Անդրանիկ Թեյմուրյանը՝ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ. Guardian-ի անդրադարձը

Ղուրանը պահող հոգևորականը հազիվ էր զսպում իր զարմանքն այդ տեսարանից:

Բրիտանական Guardian պարբերականը «Ռոհանին ուշադրությունը կենտրոնացնում է փոքրամասնությունների վրա. Իրանում առաջին անգամ ֆուտբոլային թիմի ավագը քրիստոնյա է» վերնագրով հոդվածում վերլուծում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ քաղաքականության տեղաշարժերը՝ արձանագրելով, որ այդ ուղղությամբ դեռ մի շարք մարտահրավերներ կան: Այս համատեքստում պարբերականն անդրադառնում է ազգությամբ հայ Անդրանիկ Թեյմուրյանի՝ որպես Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ նշանակմանը: Հոդվածից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:

Անցյալ տարի, երբ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում էր մեկնել աշխարհի առաջնությանը, Անդրանիկ Թեյմուրյանը կանգնած էր իր թիմակիցների կողքին, մինչ վերջիններս շարք էին կազմել՝ համբուրելու իսլամի սուրբ գիրքը՝ Ղուրանը:Չնայած իրանահայ Թեյմուրյանը մուսուլման չէ՝ նա չի ցանկացել անհարմարություն պատճառել և մասնակցել է ճամփորդներին ճանապարհելու արարողակարգին, որը իրանական մշակույթի մաս է կազմում: Ղուրանը պահող հոգևորականը հազիվ էր զսպում իր զարմանքն այդ տեսարանից:

32-ամյա կիսապաշտպանը, որը հայտնի է Անդո կամ Սամուրայ անունով (սանրվածքի համար), չի խուսափում իր քրիստոնյա լինելը ցուցադրելուց՝ հաճախ խաղադաշտում խաչակնքելով:

Ապրիլին Թեյմուրյանը, որը խաղացել է Bolton Wanderers և Fulham ֆուտբոլային ակումբների կազմում, դարձել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին քրիստոնյա ավագը:

«Ես երջանիկ եմ, որ որպես քրիստոնյա՝ խաղում եմ մուսուլմանների թիմում,- վերջերս հարցազրույցներից մեկում ասել է Անդրանիկ Թեյմուրյանը: - Ես հայկական ծագում ունեմ, սակայն անձնագիրս իրանական է, և ես հպարտ եմ դրանով. ես իմ դրոշը բարձր եմ պահում: Հուսամ՝ կարող եմ նպաստել Իրանում հայի բարի համբավի ամրապնդմանը»:

Էթնիկ հայերը Իրանի մոտ 300 հազ. քրիստոնյաների մեջ մեծամասնություն են կազմում: Հայերն ամբողջովին ինտեգրված են իրանական հասարակության մեջ՝ երաժիշտ Լորիս Ճգնավորյանից մինչև Սմբատ Հակոբյան, որը հիմնադրել է երկրի՝ տղամարդկանց հագուստի ամենահայտնի բրենդը:

Չնայած Իրանի պաշտոնական կրոնը իսլամն է, այն ճանաչում է քրիստոնյաներին, հրեաներին և զրադաշտներին՝ որպես կրոնական փոքրամասնություններ:

Ապրիլին Իրանի հյուսիսային հարևան Հայաստանը ոգեկոչել է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը, և Իրանի կառավարությունը, որը սովորաբար ջղաձգվում է հանրային հավաքներից, բացառիկ որոշում է կայացրել՝ թույլ տալով իրանահայերին բողոքի ակցիա անցկացնել Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջև:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում