Գլխավոր Լրահոս

Արցախում հոսանքը չի թանկանա. ԼՂՀ վարչապետ

Արցախում հոսանքը չի թանկանա. ԼՂՀ վարչապետ

Արցախում բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվելու. այս մասին հունիսի 11-ին մամուլի ասուլիսին հայտարարել է  Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Անկախ սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով՝ ի տարբերություն մեծ ծավալով էլեկտրաէներգիա սպառողների: Անհրաժեշտության դեպքում ռազմավարական նշանակության օբյեկտների համար կվարվի սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Հայաստանում առաջիկայում հոսանքը, ամենայն հավանականությամբ, կթանկանա մոտ 7 դրամով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշման նախագծին հավանություն է տվել հունիսի 9-ին:

Որոշման նախագծի համաձայն` ցերեկային սակագինն առաջարկվում է գործող 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ:

Մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում