Գլխավոր Լրահոս

Թուրքիան դատապարտում է Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևը

Թուրքիան դատապարտում է Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևը
Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ հայատարարությամբ` խիստ դատապարտելով այն: «Պետք է հասկանալ, որ այս և նմանատիպ այլ որոշումները ոչ մի կերպ չեն ծառայում հայ-թուրքական հաշտեցման շահերին: Մենք խստորեն դատապարտում ենք մեզ անարդարացիորեն մեղադրող, պատմական փաստերն ու թուրք ժողովրդի հիշողությունը անտեսող այս որոշումը»,- ասված է հայտարարության մեջ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է հուլիսի 23-ի լիագումար նիստին: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով բանաձևի ընդունումը, նշել է, որ այն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը: Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»,- ասել է Նալբանդյանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում