Գլխավոր Լրահոս

Դիարբեքիրն ու Դերսիմը առաջին անգամ կմասնակցեն Համահայկական խաղերին

Դիարբեքիրն ու Դերսիմը առաջին անգամ կմասնակցեն Համահայկական խաղերին
2011թ. Համահայկական խաղերի բացումը: Թուրքիայի Դիարբեքիր և Դերսիմ քաղաքների հայկական թիմերն առաջին անգամ կմասնակցեն օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերին: Դիարբեքիրի խմբի կազմակերպիչները քաղաքի Սուրբ Կիրակոս Տիգրանակերտ եկեղեցու վերականգնման կոմիտեն է, հաղորդում է Կանադայում լույս տեսնող Armenian Weekly պարբերականը: Քանի որ եկեղեցու վերականգնումը գլոբալ նախաձեռնություն էր, որին մասնակցում էին բազմաթիվ նվիրատուներ Հյուսիսային Ամերիկայից, Թուրքիայի այդ շրջանների արմատներ ունեցող մարզիկները ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրվել են ներկայացնելու թիմերը Համահայկական խաղերին: Տորոնտոյում բնակվող Տարոն Պետրոսյանը կներկայացնի Դիարբեքիրի թիմը: «Ինձ համար նշանակալից է մասնակցությունը Համահայկական խաղերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Իմ ընտանիքը Տիգրանակերտում, որքան մենք ենք կարողացել ուսումնասիրել, առնվազն երկու հարյուր տարվա պատմություն ունի»,- ասել է նա: Դիարբեքիրի և Դերսիմի թիմերին քաջալերելու համար նրանց հետ Հայաստան կգան նաև այլ խմբեր, որոնք կմասնակցեն Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին, կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր: Անցյալ տարի Դիարբեքիրից 50 ծպտյալ հայ մասնակցեց «Արի տուն» ծրագրին, որոնց ղեկավարում էր կանադահայ դաշնակահար և ճարտարագետ Րաֆֆի Պետրոսյանը: Այս տարի «Արի տուն» ծրագրին Դիարբեքիրից, Դերսիմից և Համշենից կմասնակցեն 86 ծպտյալ հայեր: «Մենք կազմակերպել ենք այնպես, որ ծպտյալ հայերի այցը համընկնի Համահայկական խաղերին, որպեսզի նրանք ավելի շատ հնարավորություն ունենան գտնվելու և շփվելու հայկական միջոցառումների շրջանակում»,- ասել է Սուրբ Կարապետի վերականգնման կոմիտեի անդամ Րաֆֆի Պետրոսյանը: Համահայկական 6-րդ խաղերը կմեկնարկեն Երևանի «Հրազդան» մարզադաշտում՝ օգոստոսի 2-ին, և կտևեն մինչև օգոստոսի 12-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում