Գլխավոր Լրահոս

Արցախում «Թումո» է բացվել

Արցախում «Թումո» է բացվել
Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրը, բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ մայրաքաղաքում «Թումո»-ի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցության արդյունքում: Ըստ պատասխանատուների` ուսուցման ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «Թումո»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011թ. օգոստոսին: 2013-ից «Թումո»-ն գործում է նաև Դիլիջանում, իսկ այս տարվա մայիսից` Գյումրիում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում