Գլխավոր Լրահոս

Աշխարհի գավաթ. Արոնյանը Բաքվում մեկնարկել է հաղթանակով

Աշխարհի գավաթ. Արոնյանը Բաքվում մեկնարկել է հաղթանակով

Բաքվում սեպտեմբերի 11-ին մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը Հայաստանի պատվիրակության առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկել է հաղթանակով:

Գրոսմայստերն ուժերը չափել է լուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելլերի հետ: Պարտիան տևել է մոտ երեք ժամ. Արոնյանն առավելության է հասել մրցակցի նկատմամբ 33-րդ քայլում:

Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բարտելի հետ:

Սամվել Տեր-Սահակյանը խաղում է Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Վիտյուգովի հետ, Հրանտ Մելքումյանը` ԱՄՆ-ը ներկայացնող Գատա Կամսկիի հետ:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

Մասնակիցների մեջ են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներին կարող եք հետևել այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում