Գլխավոր Լրահոս

Աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս մնաց պայքարից

Աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս մնաց պայքարից

Լուսանկարը` Բաքվում աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական կայքից:

Հայաստանի պատվիրակության առաջատար Լևոն Արոնյանը նույնպես դուրս մնաց Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հետագա պայքարից:

Սեպտեմբերի 16-ին գրոսմայստերը թայ-բրեյքում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Արեշչենկոյին: Արագ շախմատի երկու պարտիաներում էլ հաղթեց ուկրաինացին` ընդհանուր 3:1 հաշվով:

Արոնյանը հաղթանակ էր տարել միայն առաջին փուլում: Արեշչենկոյի հետ դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

Ավելի վաղ մրցապայքարը լքել էին Հայաստանի պատվիրակության մյուս ներկայացուցիչները` Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունը Բաքվում մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղում են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում անցկացվում են լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներին կարող եք հետևել այստեղ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում