Գլխավոր Լրահոս

Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` այսօր Ղազախստանում կայացած նիստին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի օրակարգը ներառում էր 15 հարց, և դրանք բոլորը քննարկվել են նեղ կազմով նիստին: Այսպես, որոշվել է, որ 2016թ. փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կնախագահի Հայաստանը, իսկ նրա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի այն»,- ասել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմինն է: Ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Վիկոր Խրիստենկոն է:

Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետ էր նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից 2008թ. նախագահական ընտրություններից հետո: 2014թ. ապրիլի 3-ին նա հրաժարականի դիմում ներկայացրեց: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո` 2014թ. հունիսի 26-ին, Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում