Գլխավոր Լրահոս

Հայաստանը մասնակցում է Հավանայի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Հավանայի միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 2-ին «ԿուբաԷքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է Հավանայի ամենայնա միջազգային ցուցահանդեսը, որը խոշորագույններից մեկն է Լատինական Ամերիկայում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են հազարավոր ընկերություններ մի քանի տասնյակ պետություններից։

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին Հարավային Կովկասի երկրներից իր առանձին տաղավարով մասնակցում է Հայաստանը։ Հայկական տաղավարը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր լատինաամերիկյան գործարարների և ցուցահանդեսի այցելուների կողմից ամենաայցելված տաղավարներից է։

Հայաստանը Հավանայի միջազգային ցուցահանդեսում հիմնականում ներկայացված է գյուղատնտեսական և վերամշակվող հատվածի արտադրանքներով, դեղագործական ընկերություններով: Ներկայացված են Պռոշյանի կոնյակի գործարանի լայն տեսականին, «Մադաթով» կոնյակը, «Ղարաբաղ Գոլդ» օղիները, «Նոյան» ընկերության արտադրանքը, «Բջնի» ջրերի գործարանը, «B’Arev Honey» ընկերությունը, «Արարատ» գրուպը, «Իգիթ» կաթնամթերքի գործարանը, «Արկոլադ», «Գրանդ քենդի», «Սիգարոն» ապրանքանիշերը, «Զենիթ» հակակարկտային համակարգերը և այլն։

Հավանայի միջազգային ցուցահանդեսի շրաջանակում նախատեսվում է նաև հայ-լատինամերիկյան գործարար համաժողովի անցկացում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում