Գլխավոր Լրահոս

Հատուկ օպերացիա Ադրբեջանում՝ «իսլամական պետություն ստեղծել ծրագրողների դեմ»

Հատուկ օպերացիա Ադրբեջանում՝ «իսլամական պետություն ստեղծել ծրագրողների դեմ»

Բաքվի մոտ՝ Նարդարան ավանում, նոյեմբերի 26-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել «սահմանադրական կարգը փոխել ծրագրողների դեմ», որի արդյունքում ձերբակալվել է 14 մարդ, հաղորդում է contact.az-ը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Զինված իսլամական արմատական խմբավորումը նախապատրաստում էր սադրանքների շարք, ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ: Խմբավորման չեզոքացման նպատակով ՆԳՆ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ»:

Նարդարանում ձերբակալվածների թվում էր ադրբեջանցի հեղինակավոր մահմեդական գործիչ Թալե Բաղիրզադեն։

Ըստ հաղորդագրության՝ խմբավորման առաջնորդները «պատրաստվում էին բռնի կերպով փոխել Ադրբեջանի սահմանադրական կարգն ու երկրում սահմանել շարիաթի նորմեր, ինչի նպատակով ստեղծվել է «Մուսուլմանական միասնություն» շարժումը»:  Վերջինս կողմնակիցներ է հավաքագրել Բաքվում և երկրի այլ շրջաններում՝ նրանց զինելով պայթուցիկ նյութերով և զենք-զինամթերքով:

Խումբն, ըստ Ադրբեջանի իրավապահների, Նարդարանում անցկացրել է ապօրինի հավաքներ՝ քննարկելով անհնազանդության ակցիաների կազմակերպումն ու բնակչությանը բաժանելով թռուցիկներ, կազմվել է պաշտոնյաների ցանկ, որոնց դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել:

Օպերացիայի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվականների, խմբավորման անդամները զինված դիմադրություն են ցուցաբերել, արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան:

Մինչդեռ հատուկ օպերացիան հարուցել է Նարդարանի բնակչության դժգոհությունը: Տեղացիները դատապարտում են ոստիկանության գործողությունները և  հայտարարում, որ այն դարձել է ավանում արյունահեղության պատճառ:

Մի քանի հարյուր-հոգանոց բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ հենց ոստիկանությունն է առաջինը կրակ բացել անզեն մարդկանց վրա:

Ցուցարարները պահանջել են անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և իշխանություններին տվել 24 ժամ, հակառակ դեպքում՝ սպառնում են շարունակել բողոքը:

Ըստ contact.az-ի՝ Նարդարանի բնակիչները բարիկադներ են կառուցում դեպի ավան տանող ճանապարհներին: Լարվածությունը մեծանում է:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում