Գլխավոր Լրահոս

ԵՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի գոտու շուրջ աշխատանքներ են սկսում

ԵՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի գոտու շուրջ աշխատանքներ են սկսում

Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանը հայտարարել են ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարներն ուսումնասիրող խմբի աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով ռուս-իրանական համատեղ հայտարարությունը:

«ԵՏՄ երկրներն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հեռանկարների համատեղ ուսումնասիրություն են սկսում Իրանի հետ»,- հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը և Իրանի արդյունաբերության, հանքավայրերի և առևտրի նախարար Մոհամեդ Ռեզա Նեմաթզադեն Թեհրանում դեկտեմբերի 23-ին կայացած բանակցությունների արդյունքներով:

Լրագրողների հետ հանդիպմանը Սլեպնյովը հայտարարել է, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը նախադրյալներ կստեղծի Հնդկաստանի, Իրաքի և Պակիստանի ուղղությամբ տրանսպորտային միջանցնքերի ձևավորման համար:

«Պատժամիջոցների ակնկալվող վերացումը նախադրյալներ կստեղծի Իրանում տնտեսական աճի տարածաշրջանային նոր կետի ձևավորման համար, իսկ Իսլամական Հանրապետության վերաինտեգրումը համաշխարհային տնտեսությանը թույլ կտա մեծացնել համագործակցությունը «Մեծ Եվրասիայի» շրջանակում: Մասնավորապես` հավելյալ նախադրյալներ կստեղծի Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի ուղղությամբ տրանսպորտային միջանցքների ստեղծման և «Հյուսիս-Հարավ» եվրասիական տրանսպորտային տարածքի ձևավորման համար»,- նշել է Սլեպնյովը:

***

ԵՏՄ-ն սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը միության անդամ է հունվարի 2-ից: Ավելի ուշ ԵՏՄ-ին անդամակցեց նաև Ղրղզստանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում