Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն Հայաստանում 2016թ. 2.5%, իսկ 2016թ.՝ 2.2% աճ է կանխատեսում

ՀԲ-ն Հայաստանում 2016թ. 2.5%, իսկ 2016թ.՝ 2.2% աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկը 2015թ. Հայաստանում կանխատեսում է 2.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016թ.՝ 2.2 տոկոս աճ:

Հունվարի 6-ին հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» 286 էջանոց զեկույցում ՀԲ-ն ըստ երկրների ներկայացնում է տնտեսական աճի կանխատեսումները:

Հայաստանի 2015թ. բյուջեի հիմքում դրված է 4.1 տոկոս, իսկ 2016թ. բյուջեի հիմքում՝ 2.2 տոկոս աճի կանխատեսումը:

Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներ երկրում՝ Ռուսաստանում, ՀԲ-ն տնտեսական անկում է կանխատեսում թե՛ 2015, թե՛ 2016 թթ.՝ համապատասխանաբար –3.8 տոկոս և –0.7 տոկոս: Ռուսաստանում տնտեսական վերականգնումը, ըստ ՀԲ-ի, կսկսվի 2017թ.՝ 1.3 տոկոս և 2018թ.՝ 1.5 տոկոս աճ:

Ռուսաստանում 1 տոկոս տնտեսական անկումը Հայաստանում և Ղազախստանում աճի վրա ունենում է համապատասխանաբար 0.6 և 0.3 տոկոս ազդեցություն:
Իրանում, որի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն աստիճանաբար վերացվում են, առաջիկա տարիներին կայուն տնտեսական աճ է կանխատեսվում՝ 4 տոկոսի սահմաններում:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանում տնտեսական անկումը բացասական ազդեցություն է ունենում հարևան երկրների, հատկապես Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի վրա, որոնք զգալի մասնավոր դրամական փոխացումներ են ստանում Ռուսաստանից: Դրամական փոխանցումները դոլարային արտահայտությամբ անկում են ապրում նաև ռուբլու արժեզրկման արդյունքում՝ այս երկրներում հանգեցնելով սպառման և գնողունակ պահանջարկի կրճատման:

ՀԲ-ի մասնագետները հաշվարկել են, որ Ռուսաստանում 1 տոկոս տնտեսական անկումը Հայաստանում և Ղազախստանում աճի վրա ունենում է համապատասխանաբար 0.6 և 0.3 տոկոս ազդեցություն:

ՀԲ-ի մասնագետները հաշվարկել են, որ զարգացող շուկայական տնտեսություն ունեցող մեծ երկրներում (emerging markets) թույլ աճը կդանդաղեցնի գլոբալ աճը 2016թ.: Բայցևայնպես, 2015թ. կանխատեսվում է 2.4 տոկոս գլոբալ աճ, իսկ 2016թ.՝ 2.9 տոկոս: Գլոբալ թույլ աճը բարդացնում է աղքատության հաղթահարումը:

Եվրոպա – Կենտրոնական Ասիա տարածաշրջանում 2016թ. ամենամեծ տնտեսական աճը կանխատեսվում է Թուրքմենստանում՝ 8.9 տոկոս, իսկ ամենամեծ անկումը Ռուսաստանում՝ - 0.7 տոկոս:

Ռուսաստանից բացի, ըստ ՀԲ-ի, 2016-ը անկումով կփակի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսը՝ -0.5: ԵՏՄ անդամ Ղազախստանում այս տարի կգրանցվի 1.1 տոկոս, իսկ Ղրղզստանում՝ 4.2 տոկոս աճ:

Տնտեսական աճի կանխատեսումը՝ ըստ երկրների (%)

2015201620172018
Հայաստան2.52.22.83.0
Ռուսաստան-3.8-0.71.31.5
Վրաստան2.534.55
Ադրբեջան20.81.22.7
Իրան4.23.84.44.8
Թուրքիա4.23.53.53.4
 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում